Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թուրքերն անցան Բրյուսելով

Թուրքերն անցան Բրյուսելով
07.10.2015 | 22:16

Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, որ ամուսնու հետ Բելգիայում է, բրյուսելյան խանութներից գնումներ անելու համար այցելել է ամենաշքեղներից համարվող Ավենյու Լուի բուլվար` տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Տիկին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար նրա թիկնազորը երթևեկության համար փակել է բուլվարը: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել է: Նման իրարանցումը դժգոհություն է առաջացրել: La Capitale թերթը առևտրի մասին լուրը հրապարակել է իր գլխագրում: Էմինե Էրդողանը Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում է կատարել:
Պաշտոնական այցով Բելգիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահների և Բելգիայում պաշտոնական այցելուներ ընդունող VIP թիկնապահների միջև երկու անգամ ծեծկռտոց է եղել: Բելգիական հեռուստառադիոյի պաշտոնական կայքը հաղորդել է, որ առաջին բախումը ոստիկանության և թուրք թիկնապահների միջև տեղի է ունեցել Բելգիայի թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպման վայրում հոկտեմբերի 4-ին:
Երկրորդ` ավելի կոշտ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի` Egmont Enstitute-ում Էրդողանի ելույթի ժամանակ: Թուրք թիկնապահները փորձել են բելգիացիներին թույլ չտալ մտնել այն տարածք, որտեղ պետք է գտնվեր Էրդողանը: «Բելգիական անվտանգության ուժերի և թուրք թիկնապահների միջև անվտանգության վերահսկողության հարցում ծագած ծեծկռտոցի հետևանքով Էրդողանի մի քանի թիկնապահներ արմունկներով հարվածներ են հասցրել Բելգիայի VIP թիկնապահներին, նրանք էլ թուրքերին գետնին են տապալել: Կարճ ծեծկռտոցից հետո կողմերը հանդարտվել են»,- հայտնել է բելգիական հեռուստառադիոյի կայքը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ